Այսօր: Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019թ.
Ոսկեվազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.19 ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ` ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՈՍԿԵՎԱԶԻ ՄՇԱԿՈՒԹՅԻ ՏԱՆԸ

Հիմա Հայաստանին ամենից առաջ խաղաղություն է հարկավոր և խաղաղ պայմաններում նվաճված հաղթանակներ: Եվ թող այդ հաղթանակները լինեն սպորտում, արվեստում, գիտության մեջ:

Ոսկեվազի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը ներկա էին ապրիլյան քառօրյա պատերզամի մասնակիցները,զոհաված ազատամարտիկների հարազատները:

12.11.18 Աշունը Ոսկեվազի ՛՛ Ռոսաննա Մալճյան՛՛ մանկապարտեզում

Գեղեցիկ է աշունը Հայաստանում:Գեղեցիկ է աշունը հատկապես մեր հայրենի գյուղում՝ Ոսկեվազում:Գեղեցիկ է երբ աշնանը նայում ես երեխանների աչքերով:Նոյեմեբրի 2-ին Ոսկեվազի ՛՛Ռոսաննա Մալճյան՛՛ մանկապարտեզում տոն էր:Երեխաները նշում էին ոսկե աշուն:Յուրաքանչյուր խումբ ուներ իր սեղանը,որի վրա ներկայացված էին հայկական ավանդական ուտեստներ,մրգեր,քաղցրավենիքներ:Իսկ երեխաների ուրախությունն աննկարագրել էր:

28.06.18 Մայիսի 28

Ոսկեվազ համայնքի ՛՛Ռոսաննա Մալճեան՛՛մանկապարտեզի  սաներն այցելեցին համայնքում գտնվող անհայտ զինվորի հուշարձանին:

28.05.18 Հայաստանը նշում է Հանրապետության տոն

Հայաստանի անկախացումից հետո մայիսի 28-ին ամեն տարի նշվում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը:Ոսկեվազ համայնքում եվս անցկացվեցին միջոցառումներ:Ոսկեվազի Մշակույթի տանը առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկավ Ոսկեվազի Արվեստի դպրոցի սաները:Տոնի կապակցությամբ իր շնորհավորանքն է հղել Ոսկեվազ համայնքի ղեկավար՝  Հայկ Հովհաննիսյանը,մաղթելով մեր հայրենիքին խաղաղություն եվ բարօրություն,զինվորներին՝  խաղաղ ծառայություն և ասաց,որ հավատում է ,որ այսուհետ նույնպես հաղթելու ենք հանուն մեր սրբազան հողի,հանուն մեր թիկունքում մեզ հուսացող,սպասող մեր մայրերի,կանանց եվ աղջիկների: 

04.04.18 Օրերս Ոսկեվազ համայնքում տեղի ունեցավ Ռոսաննա Մալճյան,, մանկապարտեզի վերաբացումը
Օրերս Ոսկեվազ համայնքում  տեղի ունեցավ  Ռոսաննա Մալճյան,, մանկապարտեզի վերաբացումը: Այն  սպասված նվեր էր գյուղի ու հատկապես նրա փոքրիկ բնակիչների համար: Երեխաներին ուրախացնելու և ողջունելու համար հրավիրվել էին հեքիաթի հերոսներ, ծաղրածու, խաղավար, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին երեխաներին զվարճացնելու համար: Իր ողջույնի խոսքն ասաց համայնքապետ պրն. Հայկ Հովհաննիսյանը՝ փոքրիկներին մաղթելով առողջ, խաղաղ, անհոգ մանկություն, աշխատակիցներին՝ եռանդուն ու բեղմնավոր աշխատանք: Այնուհետ հյուրերն այցելեցին նորաբաց մանկապարտեզի խաղասենյակներ, ննջասենյակներ  և խոհանոց՝ տեղում դիտելու կատարված աշխատանքները, կահավորանքը, ստեղծված հարմարությունները: Մանկապարտեզն ընդունեց նաև իր առաջին սաներին, ... Մանրամասն
1


Բոլորը
Հայի ուժը
Հայի ուժը N185 20.06.15
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ոսկեվազ, Մաշտոցի 6

(096) 246278

voskevaz.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՈՍԿԵՎԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner